Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գալիք եզրափակչը՝ «Լիվերպուլի» դեմ։
«Լիվերպուլը» հիանալի թիմ է, լավ, ինտենսիվ պրեսինգ է անում: Բայց վերջում ամեն ինչ կարող է պատահել։
Մենք խաղում ենք գերազանց ֆիզիկական մարզավիճակով, «Լիվերպուլը» պետք է առավելագույնն անի, որպեսզի մեզ պայքար պարտադրի»,- Կուրտուայի խոսքերն է մեջբերում Diario Sport-ը։
Եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: