Հայ մասանագետ, Մոսկվայի ԲԿՄԱ-ի մարզիչ Գրիգորի Բաբայանը հարցազրույց է տվել Vesti.kz-ի թղթակցին, որում խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին.
«Մենք հանդիպել ենք ԲԿՄԱ ղեկավարության հետ, ինձ առաջարկել են երկարաձգել պայմանագիրը։ Ես ժամանակ խնդրեցի մտածելու և ճիշտ որոշում կայացնելու համար: Կարծում եմ, որ այն գործառույթները, որոնք կատարել եմ մոսկովյան ակումբում, ինձ հնարավորություն չեն տալիս լիարժեք իրացնելու իմ ներուժը։
ԲԿՄԱ-ն մեծ ակումբ է՝ շատ հարուստ պատմությամբ և հավատարիմ երկրպագուների մեծ բանակով։ Ինձ համար մեծ պատիվ է աշխատել նման ակումբում, ես հպարտ եմ, որ դարձա ԲԿՄԱ-ի մի մասը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի երկրպագուներին ջերմ ընդունելության և աջակցության համար, իսկ ղեկավարությանը՝ վստահության համար»,- ասել է մասնգետը։
Հիշեցնենք, որ Բաբայանը 2008-2014 թվականներին աշխատել է Ղազախստանի հավաքականի մարզչական շտաբում։ Այնուհետև, որպես մարզիչ, աշխատել է «Աստանայում» և «Տոբոլում»։