25.09.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Հայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլ

    🎥 Սենսացիոն ոչ-ոքի. Բրազիլիան 90+5-րդ րոպեին փրկվեց Ավստրալիայի հետ խաղում

    Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան

    Գիտենք՝ ինչ պայմանի դեպքում դրական արդյունքի կհասնենք․ Լատվիացի դարպասապահ

    Հայտնի է՝ ով կկրի Բրազիլիայի 10 համարի խաղաշապիկը Նեյմարից հետո

    Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար

    Հայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի խաղային օրերը և ժամերը

    Վերջին 2,5 տարում ես չեմ մոռացել ֆուտբոլ հասկանալը. Յուրգեն Կլոպ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

      Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

      Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

        🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

        🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

        Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

        Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

        🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

        🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

        🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

          Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

          Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

          Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

          Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

          Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

          Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Հայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլ

            🎥 Սենսացիոն ոչ-ոքի. Բրազիլիան 90+5-րդ րոպեին փրկվեց Ավստրալիայի հետ խաղում

            Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան

            Գիտենք՝ ինչ պայմանի դեպքում դրական արդյունքի կհասնենք․ Լատվիացի դարպասապահ

            Հայտնի է՝ ով կկրի Բրազիլիայի 10 համարի խաղաշապիկը Նեյմարից հետո

            Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար

            Հայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի խաղային օրերը և ժամերը

            Վերջին 2,5 տարում ես չեմ մոռացել ֆուտբոլ հասկանալը. Յուրգեն Կլոպ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Ուիմբլդոն․ Գործող չեմպիոնը պահպանեց տիտղոսը

              Ուիմբլդոն․ Հայտնի են եզրափակիչի մասնակիցները կանանց մրցաշարում

              Ուիմբլդոն․ Խաչանովը հաղթանակով է մեկնարկում

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                🎥📷 Օլիմպիական փոխչեմպիոնի վերադարձը. Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Արգենտինայի դրոշի ներքո

                🎥 Չեմպիոնական գոտին բերում եմ Հայաստան. Արսեն Հարությունյանը գրառում է կատարել հաղթական գոտամարտից հետո

                🎥 Արսեն Հարությունյանը տապալեց Օստին Դեսանտոյին և նվաճեց RAF-ի չեմպիոնական գոտին

                Հայ ըմբիշները 3 ոսկե և 6 բրոնզե մեդալ են նվաճել Երևանում կայացած միջազգային մրցաշարում

                Պաշտոնական. Արսեն Հարությունյանը RAF լիգայում չեմպիոնական գոտեմարտ կանցկսցնի

                🎥 Ամեն օլիմպիական մեդալի հետևում հազարավոր այսպիսի օրեր են. Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Արթուր Ալեքսանյանին

                🎥 Ոսկի և արծաթ Լեհաստանից. հայ ըմբիշների հաջողությունները Poland Open-ի մեկնարկային օրը

                🎥 Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. Էրիկ Տեր-Մաթևոսյանը՝ բրոնզե մեդալակիր

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Լեկլերը վթարի է ենթարկվել Իտալիայի Գրան պրիում, առաջատարը հաղթեց մրցավաքը

                  Արթուր Դավթյանը չկարողացավ պաշտպանել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը

                  Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն

                  Սպորտային մարմնամարզության ԵԱ. Համլետ Մանուկյանը՝ փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Նարեկ Դավթյանը՝ ձյուդոյի աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր

                  Հրաձգության ԱԱ․ Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի մեդալային հաշվարկում

                  Պատմական հաջողություն. Հայկ Մինասյանն ու Աիդա Ազատյանը հռչակվել են հրաձգության աշխարհի չեմպիոններ

                  Նեյմարը մեջբերել է Հեմիլթոնին․ վերջինս արձագանքել է

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Մխիթարյանի շուրջ ծավալված տրանսֆերային ոդիսականը․ Կմնա՞ Հենոն Ռոմայում, թե՞ կհեռանա

                  ArmSport-ի դիտակետում, Թոփ, Իտալիա, ՖՈՒՏԲՈԼ
                  24.05.22 / 17:52
                  0

                  Որքան 2021/22 մրցաշրջանը մոտենում է ավարտին, այնքան մեծանում են խոսակցությունները՝ կապված «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ ակումբային գրանցումը փոխելու հետ։

                  Նախ, մինչև Մխիթարյանի շուրջ ծավալված տրանսֆերային շշուկները քննարկելը, հիշենք, որ վաղը՝ մայիսի 25-ին, Ալբանիայում տեղի է ունենալու Կոնֆերենցիաների Լիգայի անդրանիկ խաղարկության եզրափակիչը, որտեղ Մխիթարյանի «Ռոման» հանդիպելու է հոլանդական «Ֆեյենորդի» հետ։

                  Գաղտնիք չէ, որ հայ կիսապաշտպանը վնասվածքի պատճառով բաց է թողել հռոմեացիների վերջին հանդիպումները, և դեռևս հստակ չէ՝ կկարողանա՞ արդյոք Հենրիխը մասնակցել եզրափակիչին։ Մասնակցելու դեպքում էլ պետք է սպասել և տեսնել, թե ինչպիսի՞ մարզավիճակում է Մխիթարյանը մոտեցել տարվա գլխավոր հանդիպմանը։

                  Առհասարակ, այս պատկերը շատ նման է 2017/18 մրցաշրջանում Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Վերոնշյալ մրցաշրջանի երկրորդ հատվածում Հենրիխը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխղվեց «Արսենալ» և միանգամից դարձավ Արսեն Վենգերի կարևոր «ֆիգուրներից» մեկը, սակայն մրցաշրջանի ամենակարևոր հատվածում վնասվածք ստացավ և բաց թողեց Եվրոպա Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ պատասխան խաղը, որտեղ լոնդոնցիները մրցեցին Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ, ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ կայացած կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը։

                  Եթե ԲԿՄԱ-ի դեմ առաջին խաղում «զինագործները» վստահ հաղթել էին 4-1 հաշվով, և պատասխան խաղում առանց Հենրիխի որևէ լուրջ խնդիրների չբախվեցին (Գրանցվեց ոչ-ոքի՝ 2-2), ապա «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում հայ կիսապաշտպանի բացակայությունը զգացվեց, իսկ «Արսենալը» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց։ Պատասխան խաղում Մխիթարյանը շարք էր վերադարձել, սակայն մարզավիճակն այնքան էլ գոհացնող չէր։ Հենոն մասնակցեց հանդիպման վերջին 22 րոպեներին, իսկ «Արսենալը» զիջեց 0-1 հաշվով և լքեց մրցաշարը։

                  Ինչու՞ անդրադարձա նախորդ դեպքին, քանի որ իսկապես որոշակի նմանություն կա «Ռոմայում» ստեղծված պատկերի հետ։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում Հենրիխը համարվում էր «գայլերի» առանցքային ֆուտբոլիստներից մեկը, սակայն ամենավճռական պահին վնասվածք ստացավ և դուրս մնաց կազմից։ Ինչպես ցույց տվեց հետագան, հռոմեացիների ցուցադրած խաղն առաջնության վերջնամասում շատ ավելի թույլ էր, քան այն ժամանակ, երբ Մխիթարյանը խաղադաշտում էր լինում։ Ամեն դեպքում, ենթադրությունների գիրկը չընկնենք և հուսանք, որ վաղը «Ռոման» կհաղթի «Ֆեյենորդին», իսկ Մխիթարյանը երկրորդ անգամ գլխավերևում կպահի Եվրոպական գավաթներից մեկը։ Մխիթարյանը և Մոուրինյոն միասին հաղթեցին Եվրոպա Լիգայի խաղարկությունում, իսկ այժմ կարող են դառնալ Կոնֆերենցիաների Լիգայի պատմության առաջին գավաթակիրները։

                   

                  Այժմ անդրադառնանք կիսապաշտպանի նկատմամբ տարբեր ակումբների կողմից ծավալված մեծ հետաքրքրվածությանը։ Հենրիխի ապագայի հետ կապված խոսակցություններն ակտիվացան շաբաթներ առաջ։ Վերջին օրերի ընթացքում նշվեցին ակումբների անուններ, որոնք ուշադրությամբ հետևում են Հենրիխի շուրջը ծավալվող իրադարձություններին։ Այդ ակումբների շարքին են դասվում «Ինտերը», «Նապոլին», «Ասթոն Վիլան» և «Տոտենհեմը»։ Առաջ ընկնելով նշեմ՝ որ նշված ակումբներից ամենամեծ հետաքրքրվածությունը ցուցաբերում է «Ինտերը»։ Դժվար է պատկերացնել՝ արդյո՞ք Հենրիխը կկարողանա ինտեգրվել անգլիական որևէ ակումբի խաղին։ Մենք երկու տարբեր ակումբների կազմում տեսել ենք նրա խաղը։ Կարծում եմ՝ կհամաձայնեք, որ ՄՅՈւ-ում և «Արսենալում» Հենոն չանցկացրեց իր լավագույն տարիները՝ առնվազն ցուցադրած խաղի որակով։ Ի վերջո, այնպես էլ չէ, որ «Ասթոն Վիլան» և «Տոտենհեմը» ամեն գնով փորձում են իրականացնել այս տրանսֆերը։ Չնայած պետք է հիշել նաև, որ «Տոտենհեմը» տարիներ առաջ ևս ցանկանում էր իր կազմում տեսնել Հենրիխին։

                  Կարող էինք կրկին վեր բարձրացնել նաև ռուսական տարբերակը, սակայն, հայտնի դեպքերով պայմանավորված, այս պահին ուղղակի բացառվում է, որ Մխիթարյանը տեղափոխվի ՌՊԼ։ «Նապոլին» ևս պարբերաբար հետևել է Հենրիխի խաղին, բայց երբեք կոնկրետ առաջարկ չի կատարել։

                  Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ եկեք կենտրոնանաք երկու տարբերակի վրա։ Առաջինը «Ինտեր» հնարավոր տեղափոխությունն է, երկրորդը՝ «Ռոմայում» ելույթները շարունակելը։

                  Միջազգային՝ հատկապես իտալական ԶԼՄ-ները գրում են, որ Մխիթարյանին իր թիմում ցանկանում է տեսնել անձամբ «ներաձուրիների» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին, որին շատ է տպավորել մեր ֆուտբոլիստի ցուցադրած խաղը։ Եթե իրականանա այս գործարքը, ամենաուրախալի իրողությունը, որը բոլորս միանգամից կնկատենք, կլինի այն, որ Հենրիխը հաջորդ մրցաշրջանում խաղալու է Չեմպիոնների Լիգայում։ Մխիթարյանը ՉԼ-ին վերջին անգամ մասնակցել է ՄՅՈւ-ի կազմում 2017/18 մրցաշրջանում, որի վերջում էլ «Արսենալի» հետ նվաճեց Եվրոպա Լիգայի գավաթը։ Այստեղ առաջ են գալիս այլ հարցեր։ «Ինտերի» ներկայիս կազմը շատ ավելի ուժեղ է, քան՝ «Ռոմայինը»։ Կիսապաշտպանության կենտրոնում և հարձակմանը մոտ միլանցիներն ունեն Նիկոլո Բարելլա, Հաքան Չալհանօղլու, Մարսելո Բրոզովիչ, Մատիաս Վեսինո։ Բացի այս խաղացողներից, «ներաձուրիները» ամեն գնով ցանկանում են ձեռք բերել «Յուվենտուսից» հեռացած Պաուլո Դիբալային և «Էմպոլիի» 20-ամյա կիսապաշտպան Քրիստիան Ասլանին։ Պատկերացնենք, որ նշված տրանսֆերները ևս իրականություն դառնան։

                  Սիմոնե Ինձագի

                  Եթե Ինձագին ցանկանում է Հենոյին տեսնել հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, ապա Մխիթարյանին լուրջ մրցակցություն է սպասվում Չալհանօղլուի և Դիբալայի կողմից։ Եթե Հենոն պետք է գործի ավելի խորքից, ապա Բարելլան, Բրոզովիչը և Վեսինոն ամենահեշտ մրցակիցը չեն նրա համար։ Պետք չէ մոռանալ նաև Արտուրո Վիդալին, որը փաստացի մեկ տարվա պայմանագիր ունի «Ինտերի» հետ, և, չնայած այն խոսակցություններին, որ չիլիացին հեռանալու է ամռանը, չի բացառվում, որ վերջինս կարող է մնալ միլանյան գրանդում։ Այս բոլոր հանգամանքներն իրենց մեջ մեծ ռիսկեր են պարունակում, և հնարավոր է, որ Հենրիխն իր տեղը չգտնի «Ինտերում»։

                  «Ներաձուրիները» պատրաստ են Մխիթարյանի հետ պայմանագիր կնքելու համար երկու միլիոն եվրո բոնուս վճարել և վերջինիս տարեկան չորս միլիոն եվրո աշխատավարձ տալ։ Հիշեցնեմ, որ Հենոյի պայմանագրի ժամկետը «Ռոմայի» հետ լրանում է այս ամռանը։

                  Լավ, իսկ ի՞նչ կտա Մխիթարյանին «Ռոմայում» մնալը։ Հենրիխը Հռոմում երեք մրցաշրջան է անցկացրել և արդեն 33 տարեկան է։ Իմ սուբյեկտիվ կարծիքով Մխիթարյանն այլևս չի տեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ, քան «Ռոման» է։ Տեսականորեն ամեն բան հնարավոր է, բայց այնքան էլ իրատեական չէ։ Հիմա կասեք՝ բա «Ինտե՞րը»։ Կպատասխանեմ․ Այո, «Ինտերը» ներկայումս շատ ավելի ուժեղ է և հաստատ ավելի բարձրակարգ։ Բայց, չէ՞ որ խոսեցինք այն ռիսկերի մասին, որոնց կարող է Հենրիխը բախվել՝ «Ինտեր» տեղափոխվելու դեպքում։

                  Ես իզուր չնշեցի «Ռոմայում» անցկացրած երեք մրցաշրջանի և Հենոյի տարիքի մասին։ Ըստ իս՝ ստեղծված իրավիճակում որքան երկար Մխիթարյանը խաղա «Ռոմայում», այնքան շատ կմտնի հռոմեացիների պատմության մեջ։ Ճիշտ է, չի լինի Ֆրանչեսկո Տոտտի, կամ Դանիելե Դե Ռոսսի, սակայն նրանց սահմանած նշաձողը շատ-շատ բարձր է։ Բայց Հենոն կարող է ևս երկու մրցաշրջան անցկացնել «Ռոմայում», որից հետո իտալական ակումբի անկրկնելի երկրպագուները շատ վառ և ջերմ հիշողություններով միշտ նրան կհիշեն՝ որպես «Ռոմայի» պատմության մեջ իր հետքը թողած ֆուտբոլիստի։

                  Ինչևէ, վերջին ամենաթարմ նորությունները հետևյալն են․ «Ինտերը» կոնկրետ առաջարկ է պատրաստում, որտեղ նշված են նաև ֆինանսական կարևոր կողմերը։ «Ռոման» հստակ ցանկություն ունի՝ Հենոյին պահելու, և կա տարբերակ, որ առաջիկա օրերին «գայլերը» կերկարաձգեն հայ ֆուտբոլիստի հետ պայմանագրի ժամկետը։ Հիշենք, որ վերջերս մահացավ Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլան, որն իրականացրել էր նրա տեղափոխությունները «Մանչեսթեր Յունայթեդ», «Արսենալ» և «Ռոմա»։ Այժմ հայտնի չէ՝ ով է Հենրիխի ներկայացուցիչը բանակցությունների ընթացքում։ Անկախ ամեն ինչից, հուսանք, որ Մխիթարյանը ինչ որոշում էլ կայացնի, հետագայում այն կլինի արդարացված, և բոլորս կշարունակենք վայելել Հենրիխի ցուցադրած բարձրակարգ խաղը։

                  Սուրեն Մելիքսեթյան

                   

                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլ

                  25.09.26

                  🎥 Սենսացիոն ոչ-ոքի. Բրազիլիան 90+5-րդ րոպեին փրկվեց Ավստրալիայի հետ խաղում

                  25.09.26

                  Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան

                  25.09.26

                  Գիտենք՝ ինչ պայմանի դեպքում դրական արդյունքի կհասնենք․ Լատվիացի դարպասապահ

                  25.09.26

                  ԼՐԱՀՈՍ

                  Հայաստանը հաղթանակի համը չի զգացել ավելի քան մեկ տարի․ Լատվիական մամուլ

                  17:20 / 25.09.26

                  🎥 Սենսացիոն ոչ-ոքի. Բրազիլիան 90+5-րդ րոպեին փրկվեց Ավստրալիայի հետ խաղում

                  16:23 / 25.09.26

                  Լիովին համամիտ եմ Մելիքյանի հետ՝ որոշ ֆուտբոլիստներից հիասթափվելու հարցում. Յուրա Մովսիսյան

                  15:00 / 25.09.26

                  Գիտենք՝ ինչ պայմանի դեպքում դրական արդյունքի կհասնենք․ Լատվիացի դարպասապահ

                  14:15 / 25.09.26

                  Հայտնի է՝ ով կկրի Բրազիլիայի 10 համարի խաղաշապիկը Նեյմարից հետո

                  13:15 / 25.09.26

                  Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար

                  12:29 / 25.09.26

                  Հայաստանի Գավաթ․ հայտնի են 1/8 եզրափակիչի խաղային օրերը և ժամերը

                  12:05 / 25.09.26

                  Վերջին 2,5 տարում ես չեմ մոռացել ֆուտբոլ հասկանալը. Յուրգեն Կլոպ

                  11:20 / 25.09.26

                  Մենք ավելի ուժեղ էինք Գերմանիայից և արժանի էինք հաղթանակի․ Չավի

                  10:30 / 25.09.26

                  Հալանդը գերազանցեց Ռոնալդոյին և Իբրահիմովիչին՝ հավաքականի կազմում խփած գոլերի քանակով

                  01:00 / 25.09.26

                  🎥 Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևում Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ

                  00:44 / 25.09.26

                  🎥 Կլոպի և Չավիի նորամուտը․ Գերմանիան և Նիդերլանդները չպարզեցին հաղթողին

                  00:43 / 25.09.26

                  🎥 Պորտուգալիայի հավաքականը հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան

                  00:39 / 25.09.26

                  Ինտերի նախկին հարձակվողը դարձավ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի թիմակիցը

                  00:18 / 25.09.26

                  Իսպանիացի ֆուտբոլիստն ԱԱ-ից ստացած 1 մլն եվրո բոնուսը նվիրաբերել է ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակազմին

                  23:41 / 24.09.26

                  Շատ բան է փոխվել․․․ Լատվիայի ընտրանու մարզիչը՝ Հայաստանի հավաքականի և առաջիկա հանդիպման մասին

                  23:08 / 24.09.26

                  Ինչու Լաուտարոն չտեղափոխվեց Բարսելոնա․ մանրամասնել է Դեկուն

                  23:00 / 24.09.26

                  🎥 Այասեի զավեշտալի գոլն ու Մացուկիի հրաշալի նորամուտը․ Ճապոնիան հաղթեց Ուրուգվային

                  22:44 / 24.09.26

                  Յուրա Մելիքյանը նոր ակումբ ունի

                  22:15 / 24.09.26

                  Հայտնի է՝ ով կլինի Արգենտինայի հավաքականի ավագն առաջիկա հանդիպումներում

                  22:08 / 24.09.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Երբ երազանքը դառնում է իրականություն. Սարաջյանի ուղին` համալսարանից MLS

                  16:20 / 19,09,26

                  Կարդալ ավելին

                  Հաջորդ թիրախում Կրոսն է. Մխիթարյանը մոտենում է ՈւԵՖԱ-ի բացարձակ ռեկորդակիրներին

                  11:29 / 09,09,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Sport Life

                  🎥 Ինչպես Հալանդը վախեցավ սեփական արտացոլանքից. նորվեգացին կրկնել է համացանցը պայթեցրած տեսանյութը

                  22:15 / 22.09.26

                  Կարդալ ավելին

                  📷 Վինիսիուսը նշանադրվե՞լ է․․․ Ժունիորի ընկերուհին լուսանկար է հրապարակել

                  0:38 / 18.09.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.