Հայտնի են դարձել այն մրցավարների անունները, ովքեր կսպասարկեն Քաթարում կայանալիք ԱԱ-2022-ի հանդիպումները։
Աշխարհի առաջնությունում ընդհանուր առմամբ կաշխատեն 36 մրցավարներ, 69 օգնականներ և VAR-ի 24 պաշտոնյաներ։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ տղամարդկանց Աշխարհի առաջնությունում առաջին անգամ կաշխատեն կին մրցավարներ։
Ընտրությունը կանգ է առել Ստեֆանի Ֆրապարտի (Ֆրանսիա), Սալիմա Մուկանսանգայի (Ռուանդա) և Յոշիմի Յամաշիտայի (Ճապոնիա) վրա: Մրցավարների օգնականները կլինեն Նոյզա Բակը (Բրազիլիա), Կարեն Դիաս Մեդինան (Մեքսիկա), Քեթրին Նեսբիթը (ԱՄՆ):