Պորտուգալացի ֆուտբոլիստ Ֆրանսիշկու Տրինկաուն կարող է վերադառնալ հայրենիք։
Ինչպես տեղեկացնում է Record-ը, վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Սպորտինգը»։ 22-ամյա վինգերի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», սակայն վերջինս վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Վուլվերհեմփթոնում»։
Ընթացիկ մրցաշրջանում Տրինկաուն մասնակցել է 29 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 22 միլիոն եվրո։