Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարել է, որ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը որոշել է ավարտել կարիերան ազգային հավաքականում։
Հարձակվողը մտադիր է կենտրոնանալ «Բարսելոնայում» խաղալու վրա։
«Մեր ազգային հավաքականի ավագը թիմի հետ չի լինի Աֆրիկայի ազգերի գավաթի 2023 թվականի ընտրական հաջորդ խաղարկության ժամանակ: «Բարսելոնայի» հարձակվողը որոշել է ավարտել միջազգային կարիերան։ Ֆուտբոլիստը համապատասխան նամակ է հղել ֆեդերացիային»,- ասվում է հաղորդագրության մեջ։
32-ամյա Օբամեյանգը Գաբոնի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 61 հանդիպում, որոնցում դարձել է 28 գոլի հեղինակ։