Մոսկվայի ԲԿՄԱ-ի պաշտպան Մարիո Ֆերնանդեսը դադարեցնում է խաղային կարիերան։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ Ֆերնանդեսը մոսկովյան ակումբ էր տեղափոխվել 2012-ին «Գրեմիոյից»։ Ընթացիկ մրցաշրջանում Մարիոն մասնակցել է 29 խաղի և դարձել երկու գոլի հեղինակ։ Ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023/2024 մրցաշրջանի վերջում։
Ֆուտբոլիստը Ռուսաստանի քաղաքացիություն ունի։