Goal-ը թարմացրել է 2022 թվականի «Ոսկե գնդակի» հավակնորդների վարկանիշային աղյուսակը։
Ցուցակը շարունակում է գլխավորել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։ «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն զբաղեցրել է երկրորդ տեղը՝ գերազանցելով թիմակից Մոհամեդ Սալահին։ Եգիպտոսցի հարձակվողն այժմ երրորդ տեղում է։
Լավագույն 10-յակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին (Բավարիա), Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Վինիսիուսը (Ռեալ Մադրիդ), Կևին դե Բրույնեն (Մանչեսթեր Սիթի), Լուկա Մոդրիչը (Ռեալ Մադրիդ), Ֆիլ Ֆոդենը (Մանչեսթեր Սիթի) և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (Լիվերպուլ):
Հարկ է նշել, որ ոչ ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին, ոչ էլ «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չեն ընդգրկվել թոփ 20-ում։