Ա Սերիայի նախավերջին՝ 37-րդ տուրում, «Միլանն» ընդունել էր «Ատալանտային» ու շատ կարևոր 3 միավոր վաստակեց։ Խաղն ավարտվեց 2-0 հաշվով։
Առաջին կեսում գոլեր չարձանագրվեցին։ Հանդիպման հաշիվը բացվեց 56-րդ րոպեին․ տանտերերի կազմում աչքի ընկավ Ռաֆաել Լեանը, իսկ 75-րդ րոպեին Տեո Էռնանդեսը կրկնապատկեց միլանցիների առավելությունը։
Այս հաղթանակից հետո «Միլանն» 83 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Ինտերից» առաջ լինելով 5 միավորով։ Եթե «Ինտերն» այսօր պարտվի «Կալյարիին» կամ ոչ-ոքի ավարտի հանդիպումը, «Միլանը» կհռչակվի Իտալիայի չեմպիոն։ «Ինտերի» հաղթանակի դեպքում մյուս տուրում նույնիսկ ոչ-ոքին Պիոլիի թիմին չեմպիոնություն կբերի։
Այս խաղից հետո «Ատալանտան» 59 միավորով 8-րդն է։