VBET ՀՊԼ 33-րդ տուրում «Փյունիկն» ընդունել էր «Ուրարտուին» ու 1-1 ավարտեց հանդիպումը։
Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց հյուրերի ֆուտբոլիստ Ուգուչուկվու Իվուն։ «Փյունիկից» 15 րոպե պահանջվեց հաշիվը հավասարեցնելու համար․ աչքի ընկավ Նիկիտա Բարանովը։ Սակայն առաջատարին ավելին անել չհաջողվեց։
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին ու «Փյունիկը» կարևոր միավորներ կորցրեց այս խաղում՝ միավորների քանակը հասցնելով 71-ի։ Հիշեցնենք՝ մոտակա հետապնդող «Արարատ-Արմենիան» 68 միավոր ունի։
«Ուրարտուն» այս խաղից հետո 35 միավորով մնաց 6-րդ տեղում։