Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Սամուել Ժիգոն հեռանում է ռուսական ակումբից։
ՌՊԼ-ի 29-րդ տուրում կայացած «Զենիթի» դեմ խաղից հետո ֆրանսիացին հրաժեշտ է տվել ակումբի երկրպագուներին։ Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը հունվարին պայմանագիր էր կնքել «Մարսելի» հետ, սակայն վարձավճարով շարունակում էր խաղալ «Սպարտակում»։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 36 խաղում Ժիգոն դարձել է մեկ գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 11 միլիոն եվրո։