Լեհաստանի առաջնությունում տեղի ունեցավ նախավերջին՝ 33-րդ տուրը։
«Պոգոնը» մրցակցի հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Լեխիայի» հետ։ Հայաստանի հավաքականի և հյուրերի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը փոխարինման մտավ անմիջապես ընդմիջումից հետո։
«Պոգոնը» վաստակեց 64 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ «Լեխիան» 57 միավորով եզրափակում է լավագույն քառյակը։ Բիչախչյանի թիմը վերջին տուրում սեփական հարկի տակ կհանդիպի նախավերջին տեղում ընթացող «Տերմալիցայի» հետ։