Քաթարի հյուրանոցների մեծ մասը պատրաստ չէ աշխարհի 2022 առաջնության ժամանակ ընդունել ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներին։ Նման եզրակացության է եկել SVT Sport-ը անցկացրած հետաքննությունից հետո։
ՖԻՖԱ-ի կայքում նշված են Քաթարի 69 հյուրանոցներ, ուր խորհուրդ է տրվում այցելել ԱԱ-2022-ի ժամանակ։ SVT Sport-ի ներկայացուցիչները գրել են դրանցից յուրաքանչյուրին՝ ներկայանալով միասեռական զույց Շվեդիայից, որ ցանկանում է մնալ հյուրանոցում։ Հյուրանոցներից 56-ը պատասխանել է հարցմանը, իսկ մնացած 13-ն՝ անտեսել։
Հարցմանը պատասխանած 56 հյուրանոցներից 3-ը հրաժարվել են հյուրընկալել ԼԳԲՏ ներկայացուցիչներին։ Մյուս 20 հյուրանոցներից ասել են, որ պատրաստ են ընդունել ԼԳԲՏ ներկայացուցիչներին այն պայմանով, որ նրանք պիտի թաքցնեն իրենց սեռական կողմնորոշումը․ վառ չհագնվեն, չշպարվեն, իրենց հարաբերությունները ցույց չտան մարդկանց ներկայությամբ և նման այլ բաներ։ Հյուրանոցներից մեկն ասել է, որ կարող է ընդունել նրանց, բայց իրենց հարաբերությունները հրապարակավ ցուցադրելու դեպքում, կարող է հյուրերին ոստիկանությանը փոխանցել։
Քաթարից 69 հյուրանոցից 33-ը ասել են, որ առանց խնդրի կարող են ընդունել ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող հյուրերին։