Շոտլանդիայի առաջնությունում որոշվել է 2021/22 մրցաշրջանի չեմպիոնը։ «Սելթիկը» 37-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Դանդի Յունայթեդի» հետ՝ 1-1, և դարձավ չեմպիոն:
«Սելթիկը» առաջնության ավարտից մեկ տուր առաջ առջևում է «Ռեյնջերսից» 4 միավորով։
Գլազգոյի թիմը նվաճեց իր պատմության 52-րդ տիտղոսը Շոտլանդիայի առաջնությունում:
Հաջորդ մրցաշրջանում, ռուսական ակումբներին եվրոպական մրցաշարից հեռացնելուց հետո, ՈւԵՖԱ-ն որոշեց, որ Ռուսաստանի չեմպիոնի տեղը կզբաղեցնի Շոտլանդիայի առաջնության հաղթողը։ Այսպիսով, «Սելթիկը» կփոխարինի «Զենիթին» Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի խմբային փուլում։