ԱՊԼ 33-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր «Վուլվհերեմփթոնին»։ Խոսեպ Գվարդիոլայի թիմը գերվստահ հաղթանակ տարավ՝ 5-1 հաշվով։
Արդեն հանդիպման 7-րդ րոպեին խաղի հաշիվը բացում է Դե Բրույնեն։
Սակայն քիչ անց տանտերերի կազմում Դենդոքերը հավասարեցնում է հաշիվը լուսատախտակի վրա։
Բայց րոպեներ անց Դե Բրույնեն նորից առաջ է մղում հյուրերին հաշվի մեջ՝ դառնալով դուբլի հեղինակ։
Իսկ քիչ անց բելգիացին դառնում է նաև հեթ-տրկի հեղինակ…
Երկրորդ խաղակեսում Դե Բրույնեն արդեն 4-րդ գնդակն է խփում այս խաղում։
Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Ռահիմ Ստերլինգը՝ 5-1։
Այս հաղթանակը թույլ տվեց «Մանչեսթեր Սիթիին» (89 միավոր) առաջ անցնել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլից» (86): Ընդ որում, Գվարդիոլայի թիմն ունի գոլերի լավագույն տարբերությունը, որը հաշվի կառնվի չեմպիոնին որոշելու համար, եթե թիմերը վաստակեն նույնքան միավոր։