Արգենտինայի հավաքականը պաշտոնապես հրաժարվել է Ավստրալիայում հանդիպում անցկացնել Բրազիլիայի հետ։ Կողմերը պայմանավորվել էին խաղն անցկացնել չեզոք դաշտում։
Անցյալ տարի Բրազիլիայում կայացած հանդիպումն ավարտվեց մեծ սկանդալով. Արգենտինայի հավաքականի չորս խաղացողներ խախտել էին կորոնավիրուսային արձանագրությունը։
Հարավային Ամերիկայում ԱԱ-2022-ի որակավորման փուլն ավարտվել է, Արգենտինան ու Բրազիլիան արդեն ձեռք են բերել ուղեգրեր։ Ներկա պայմաններում արգենտինացիներն այս հանդիպումը վերախաղարկելու իմաստ չեն տեսնում ու չեն ցանկանում երկար թռիչք կատարել Ավստրալիա։
Խաղի վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան։