«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Պատրիս Էվրան խոսել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի մասին։
«Ես շատ եմ հարգում Գվարդիոլային, սակայն ուրախ եմ, որ նա երբեք ինձ չի մարզել, քանի որ Պեպը միշտ ֆուտբոլիստներին պատասխանատվության է ենթարկում։
Մի անգամ «Բարսելոնայում» նա Անրիին հրահանգեց եզրից տեղափոխվել կենտրոն, սակայն Թիերին չկատարեց մարզչի առաջադրանքը, որից հետո մարզիչը նրան փոխարինեց»,- ֆրանսիացու խոսքերն է մեջբերում Amazon Prime Video-ն։