«Ուկրաինայի հավաքականը պետք է ֆուտբոլի խաղադաշտում պայքարի ԱԱ-2022-ին մասնակցելու համար, այլ ոչ թե առանց պայքարի տեղ զբաղեցնի մրցաշարում»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։
Կիսաեզրափակչի փլեյ-օֆֆում Ուկրաինայի հավաքականը հունիսի 1-ին կխաղա Շոտլանդիայի ընտրանու հետ։ Հաղթանակի դեպքում ուկրաինացիները Աշխարհի առաջնության ուղեգրի համար կպայքարեն ուելսցիների հետ խաղում, հանդիպումը կանցկացվի հունիսի 5-ին։
-Տխուր կլիներ, եթե հենց այնպես գնայինք Աշխարհի առաջնություն։ Իսկ խաղացողները դա չեն ուզում… Գիտեմ, որ դա աներևակայելի դժվար է լինելու, բայց ես հավատում եմ հաջողությանը:
Ես այնպիսի տարիքում եմ, որ տուն կամ մեքենա ինձ չի հետաքրքրում։ Եթե թիմին տանեմ մրցաշարի, ուրեմն կյանքս իզուր չեմ ապրել,- Պետրակովի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։