ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ։
Հանդիպման 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Սա նրա 7-րդ գնդակն էր ՌՊԼ-ի այս մրցաշրջանում։ Այս պահի դրությամբ նա իր թիմի լավագույն ռմբարկուն է առաջնությունում։
Հայ ֆուտբոլիստն ընդհանրապես թիմի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է առաջնությունում գոլ+գոլային փոխանցում համակարգով (7+4):
«Կրասնոդարը» վաստակել է 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։