Լա Լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը 40-րդ րոպեին խփեց Յաննիկ Ֆերեյրա Կարասկոն։ «Ատլետիկոն» վաստակեց 64 միավոր և եզրափակում է լավագույն քառյակը։
«Ռեալը» 81 միավորով առաջին տեղում է։ Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» ապահովել է Իսպանիայի հերթական չեմպիոնությունը։