ՌՊԼ-ի 28-րդ տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Արսենալի» հետ։
19-րդ րոպեին հաշիվը բացեց Տուլան ներկայացնող ակումբի ֆուտբոլիստ Կանգվան։ 76-րդ րոպեին Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը։ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Կրասնոդարը» վաստակեց 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը։ «Արսենալը» 23 միավորով վերջին՝ 16-րդ տեղում է։