«Ցրվենա Զվեզդան» հետաքրքրված է «Զենիթի» հարձակվող Արտյոմ Ձյուբայի ծառայություններով։
Հայտնի է դարձել, թե ինչ պայմանագիր է առաջարկում սերբական ակումբը «Զենիթի» հարձակվողին։
Ինչպես հաղորդում է Match TV-ն, բալկանյան ակումբը պատրաստ է պայմանագիր կնքել 33-ամյա հարձակվողի հետ 2022/23 մրցաշրջանի համար՝ համագործակցությունը ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Արտյոմի պայմանագիրը «Զենիթի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։
2021/22 մրցաշրջանում Ձյուբան «Զենիթի» կազմում անցկացրել է 36 հանդիպում, դարձել 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։