Լա Լիգայի 35-րդ տուրում «Բարսելոնան» մրցակցի հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Բետիսին»։
76-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց փոխարինման մտած Անսու Ֆատին։ Երեք րոպե անց Մարկ Բարտրան վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ավելացված ժամանակի չորրորդ րոպեին Ժորդի Ալբան հիանալի հարվածով հաղթանակ պարգևեց «կապտանռնագույններին»։
«Բարսելոնան» վաստակեց 69 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը։ «Բետիսը» 58 միավորով 5-րդ տեղում է։