ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Լիվերպուլը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Տոտենհեմի» հետ։
56-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Հյոն-Մին Սոնը։ 74-րդ րոպեին Լուիս Դիասը վերականգնեց հաշվի հավասարությունը։ «Լիվերպուլը» վաստակեց 83 միավոր և հավասարվեց «Մանչեսթեր Սիթիին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել։ «Տոտենհեմը» 62 միավորով 5-րդ տեղում է։