Պորտուգալիայի առաջնության 33-րդ տուրում «Պորտուն» արտագնա խաղում 1-0 հաշվով նվաճեց «Բենֆիկային»։
Հանդիպման միակ և հաղթական գոլը ավելացված ժամանակում խփեց Սնիսու Զաիդուն։ Այսպիսով, «Պորտուն» վաստակեց 88 միավոր և մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ հերթական անգամ նվաճեց երկրի չեմպիոնի տիտղոսը։
«Պորտուն» 35-րդ անգամ է նվաճում Պորտուգալիայի չեմպիոնությունը։ «Բենֆիկան» 71 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում մեկ այլ գրանդ ակումբ է՝ «Սպորտինգը»։