«Տոբոլի» մի շարք անհաջող արդյունքներից հետո Կոստանայի ակումբը բանակցություններ է սկսել վարել թիմի նախկին մարզիչ Գրիգորի Բաբայանի հետ, հայտնում է Vesti.kz-ն։
Բաբայանի հետ լավ հարաբերություններ ունի Կոստանայի շրջանի ակիմ Արքիմեդ Մուխամբետովը, քանի որ նրանք միասին կառուցել են չեմպիոնական «Տոբոլը», գրում է աղբյուրը։
Առջևում թիմը դժվարին հատված ունի առաջնությունում, և ամենակարևորը՝ եվրագավաթներում, և, ըստ տարածաշրջանի ակիմի, հենց Բաբայանն է գլխավոր մարզչի պաշտոնի իդեալական թեկնածուն՝ հաշվի առնելով նրա հարուստ փորձը, այդ թվում՝ եվրագավաթային հանդիպումներում։
Հիշեցնենք, որ հենց Բաբայանն է դարձել առաջին մարզիչը Ղազախստանում, ում հաջողվել է դուրս գալ Եվրոպա լիգայի խմբային փուլ։ Դա «Աստանայի» հետ էր՝ 2018 թվականին։