«Զալցբուրգի» հարձակվող Կարիմ Ադեյեմին հրաժարվել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Ինչպես տեղեկացնում է Sport 1-ը, գերմանացի տաղանդավոր ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», որտեղ կարող է դառնալ Էրլինգ Հոլանդի փոխարինողը, եթե նորվեգացին հեռանա։
Ադեյեմիի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը մասնակցել է 41 հանդիպման՝ դառնալով 21 գոլի և 7 արդյունավետ փոխանցման հեղինակ։