Անգլիայի Պրեմիեր Լիգայի 35-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 3-0 հաշվով հաղթեց «Բրենտֆորդին»։
9-րդ րոպեին մանկունիանցիների առաջ մղեց Բրունո Ֆերնանդեշը։ 44-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուն կարող էր կրկնապատկել տանտերերի առավելությունը, սակայն վերջինիս խփած գոլը VAR-ի միջոցով արձանագրվեց որպես խաղից դուրս։
Այնուամենայնիվ 61-րդ րոպեին պորտուգալացին կարողացավ դառնալ գոլի հեղինակ, որից հետո պատճառ չկար այն չարձանագրելու։ 72-րդ րոպեին Ռաֆայել Վարանը խփեց «կարմիր սատանաների» երրորդ գոլը՝ վերջակետ դնելով հանդիպմանը։
ՄՅՈւ-ն վաստակեց 58 միավոր և շարունակում է զբաղեցնել 6-րդ հորիզոնականը։ «Բրենտֆորդը» 40 միավորով 14-րդ տեղում է։