Կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կմնա «Ռոմայում»:
Այս մասին հայտնել է հռոմեական ակումբի տնօրեն Տիագո Պինտոն։
«Խնդիրներ չկան Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման առումով։ Մեր ընդհանուր ցանկությունն է շարունակել մեր համագործակցությունը»,- ասել է Պինտոն DAZN-ին։
33-ամյա հայ կիսապաշտպանի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև այս տարվա հունիս։ Սպասվում է, որ կողմերը կերկարաձգեն պայմանագիրը մեկ մրցաշրջանով։
Կարդացեք նաև՝ Մոուրինյուն Ռոմայի ղեկավարությանը հասկացրել է, որ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգումը առաջնահերթ խնդիր է