Ա Սերիայի 34-րդ տուրում «Ռոման» մրցակցի դաշտում 1-3 հաշվով պարտվեց «Ինտերին»։
Տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձան Դենզել Դյումֆրիսը, Մարսելո Բրոզովիչը և Լաուտարո Մարտինեսը։ 85-րդ րոպեին «գայլերի» միակ գոլը խփեց Հենրիխ Մխիթարյանը։
«Ինտերը» վաստակեց 72 միավոր և կրկին բարձրացավ առաջին հորիզոնական։ «Ռոման» 58 միավորով զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։