Միջադեպը տեղի է ունեցել Էսպիրիտո Սանտո նահանգի առաջնության «Նովա Վենեցիա»-«Ֆերովիարիա» խաղի ժամանակ։
Առաջին խաղակեսի ավարտից հետո «Ֆերովիարիայի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Սորիանոն վազել է խաղադաշտ ու սկսեց բողոքել մրցավարներից։
Դրվագներից մեկում Սորիանոն գլխով հարվածեց կին մրցավար Մարսիելի Նետտոյին: Մարզիչը կարմիր քարտ ստացավ ու անվտանգության ծառայողների ուղեկցությամբ լքեց խաղադաշտը։
Խաղից հետո Սորիանոն հեռացվեց գլխավոր մարզչի պաշտոնից։