Մադրիդի «Ռեալը» նոր առաջարկ է արել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեին, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ֆուտբոլիստն արքայական ակումբ տեղափոխվելու դեպքում կստանա 100 միլիոն եվրո պարգևավճար։ Բացի այդ, նրա հինգ տարվա պայմանագիրը կկազմի 250 միլիոն եվրո (տարեկան 50 մլն եվրո)։
Մբապեի և Մադրիդի «Ռեալի» միջև կա բանավոր պայմանավորվածություն, սակայն հայտնի չէ՝ արդյոք հարձակվողը վերջնական ինչ որոշում կկայացնի։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ՊՍԺ-ն 23-ամյա Մբապեին էլ ավելի շատ գումար է առաջարկում։ Ֆուտբոլիստը երկու տարում կարող է վաստակել 150 միլիոն եվրո, ինչպես նաև Կիլիանի ծնողները որպես բոնուս կստանան ևս 50 մլն։