Ա Սերիայի 32-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց «Տորինոյի» հետ։
«Ռոսոներիները» վաստակեցին 68 միավոր և շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Տորինոն» 39 միավորով 11-րդ տեղում է։
Ստեֆանո Պիոլիի սաները հաջորդ հանդիպումը կանցկացնեն ապրիլի 15-ին՝ սեփական հարկի տակ մրցելով «Ջենովայի» հետ։ «Տորինոյի» հաջորդ մրցակիցը «Լացիոն» է։