«Նոայի» հետ խաղից հետո (3-1) «Նորավանքի» ավագ Արթուր Ավագյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է հաղթանակի, այս տարվա խաղերում կորցրած միավորների, ինչպես նաև «Արարատի» հետ կայանալիք գավաթային խաղի սպասելիքների մասին.
«Կարծում եմ՝ բաց թողեցինք ոչ պարտադիր գոլ: Մի փոքր կենտրոնացվածության խնդիր կար: Ուսումնասիրել էինք մրցակցին ու փորձեցիք անել այն, ինչ արել ենք մարզումների ժամանակ: Ֆուտբոլում գոյություն ունի բախտի գործոն: Մնացած խաղերում էլ մեր թիմը լավ էր հանդես գալիս: Այս հաղթանակը հոգեբանական առումով շատ կարևոր էր մեզ համար»,-ասել է Ավագյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։