«Արարատի» գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանը հետևյալ կարծիքն է հայտնել մարտի 19-ին կայացած «Ալաշկերտի» դեմ խաղից հետո (0:1):
«Պայքարով լի խաղ էր, կարելի է ասել՝պայքարի առումով հավասար խաղ էր: Առաջին խաղակեսում ունեինք լավ հնարավորություն, որը չօգտագործեցինք: Երկրորդ կեսի սկզբում գոլ բաց թողեցինք; Կարելի ասել, որ իրենց փոխարինումն աշխատեց: Երկրորդ խաղակեսի երկրորդ հատվածում ողջ ուժերով առաջ գնացինք, հանեցինք պաշտպան և ավելացրեցինք ֆուտբոլիստների քանակն առջևի գծում: Փորձում էինք խաղը փրկել, բայց այսօր չստացվեց: Դեռ շատ խաղեր ունենք, կփորձենք այդ խաղերում հասնել հաջողության: Պետք է չշեղվենք մեր ուղուց. ունենք նպատակ, որին պետք է փորձենք հասնել»,- մարզչի խոսքերն է փոխանցում երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։