Պաշտպան Սերխիո Ռամոսը չի պատրաստվում հեռանալ ՊՍԺ-ից։ Իսպանացին փարիզյան ակումբին միացել է նախորդ ամառ՝ պայմանագրի ավարտից հետո հեռանալով «Ռեալից»։
35-ամյա խաղացողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2023 թվական։
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը՝ նա մտադիր է մյուս մրցաշրջանում էլ մնալ թիմում ու հասկանում է, որ դեռ չի արդարացնում սպասելիքները։ Այս մրցաշրջանում Ռամոսը վնասվածքների պատճառով ընդամենը 4 խաղ է անցկացրել Ֆրանսիայի առաջնությունում։