ԲԿՄԱ-ի պաշտպան Ստյոպա Մկրտչյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերի մասին.
«Անկեղծ ասած, խոսակցություններ կային հավաքական հրավիրվելու մասին, բայց հստակ որևէ բան չգիտեի: Երեկ, երբ տեսա հավաքականի ցուցակը ու կարդացի անունս՝ շատ ուրախացա: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի գերագույն նպատակն է խաղալ ազգային հավաքականում: Ես դեռ մանկուց երազել եմ այս օրվա մասին, սա ինձ համար մեծ պատասխանատվություն է։
Հիմա, երբ ինձ ընձեռվել է նման հնարավորություն, ես ավելի շատ պետք է աշխատեմ ինքս ինձ վրա, որպեսզի կարողանամ մշտական տեղ գտնել հավաքականում ու օգնեմ թիմիս: Հուսով եմ, որ կարդարացնեմ թե´ մարզիչներիս, թե´ երկրպագուների հույսերը»,- Մկրտչյանի խոսքերն է փոխանցում ԲԿՄԱ-ի մամուլի քարտուղարությունը:
Հիշեցնենք՝ Ստյոպա Մկրտչյանն առաջին անգամ հրավիրվել է հավաքական՝ Չեռնոգորիայի ու Նորվեգիայի ընտրանիների հետ ընկերական խաղերին պատրաստվելու համար: