Կիպրոսի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Անորտոսիսը» 1-2 հաշվով պարտվեց ԱՊՕԵԼ-ին։
«Անորտոսիսի» միակ գոլը 13-րդ րոպեին խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա «Անորտոսիսի» խաղադաշտում ապրիլի 6-ին։