Այն բանից հետո, երբ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին, շշուկներ պտտվեցին, որոնք կասկածի տակ էին դնում «Ռոմայում» նրա ապագան:
Այդուհանդերձ, Il Messaggero-ն գրում է, որ Մխիթարյանը «Ռոման» և Հռոմը իր տունն է համարում: Դորտմունդի «Բորուսիայից» հետո ամենից շատ հանդիպումներն անցկացրել է հենց Իտալիայի մայրաքաղաքի թիմում՝ 106 խաղ:
Նշվում է՝ այս տարվա սկզբին Հայաստանի հավաքականի արդեն նախկին ավագը մի քանի առաջարկ է ունեցել ռուսական ակումբներից, բայց նրա ուշադրությունը կենտրոնացած է միայն «Ռոմայի» վրա. ֆուտբոլիստը ցանկանում է իտալական թիմի հետ հաղթել Կոնֆերենցիաների լիգայում:
Մրցաշրջանի վերջում «Ռոման» և Մխիթարյանը, հավանական է, քննարկեն պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հավանականությունը:























































