Դոնեցկի «Շախտյորը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք է բերել պաշտպան Վինիսիուս Տոբիասին։
Բրազիլացի ֆուտբոլիստն ակումբի հետ մարզվել է մրցաշրջանի երկրորդ հատվածում, սակայն հնարավոր է, որ իր նորամուտը չանցկացնի «հանքափորների» կազմում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակով պայմանավորված:
18-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալը» և Մադրիդի «Ատլետիկոն», հայտնում է As-ը։
Իսպանական ակումբները ցանկանում են խաղացող վարձակալել մինչև մրցաշրջանի ավարտը։
























































