«Ատալանտայի» ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին ճանաչվել է Ա Սերիայի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում է Իտալիայի Ա Սերիայի մամուլի ծառայությունը։
Կիսապաշտպանն անցած ամիս անցկացրել է երեք հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում Մալինովսկին ևս մեկ անգամ ճանաչվել է Ա Սերիայի ամսվա լավագույն խաղացող։
























































