Լեհաստանի հավաքականն ավոտմատ կերպով դուրս եկավ աշխարհի 2022 թվականի առաջնության անցումային ընտրական փուլի եզրափակիչ։
Լեհաստանի հավաքականն անցումային խաղ պետք է անցկացներ Ռուսաստանի հավաքականի հետ, սակայն փետրվարի 28-ին ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն ռուսական թիմերին և հավաքականներին զրկեցին եվրոպական մրցաշարերին մասնակցելու իրավունքից։
Այսօր ՖԻՖԱ-ն հայտարարել է, որ Լեհաստանը դուրս է եկել B խմբի եզրափակիչ, որտեղ մարտի 29-ին կխաղա Շվեդիա-Չեխիա զույգի հաղթողի հետ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ֆուտբոլային միությունը դիմել էր սպորտային արբիտրաժային դատարանը (CAS)՝ խնդրելով չեղարկել ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի վերոնշյալ որոշումները։