Լեհ դարպասապահ Պրշեմիսլավ Տիտոնը կարիերան կշարունակի Նիդեռլանդներում։
«Այաքսը» հայտարարել է դարպասապահի հետ պայմանագիր կնքելու մասին։ 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրն ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։ Տիտոնը նախկինում հանդես է եկել «Ռոդայի» և ՊՍՎ-ի կազմում: Ամերիկյան «Ցինցինատի» ակումբից հեռանալուց հետո դարպասապահն ազատ գործակալի կարգավիճակում էր։
Ajax has signed goalkeeper Przemyslaw Tyton on a deal that will run until the end of the season.
Welcome aboard! 🇵🇱
— AFC Ajax (@AFCAjax) March 7, 2022