MLS-ի երկրորդ տուրում «Կոլամբուսը» մրցակցի հարկի տակ 3-3 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սան Խոսեի» հետ։ Հյուրերի կազմում դուբլի հեղինակ դարձավ Հայաստանի հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։
WhoScored հեղինակավոր պորտալը Հայաստանի հավաքականի հարձակվողին տվել է ամենաբարձր գնահատականն այս խաղում՝ 9,3։ Նախորդ՝ մեկնարկային տուրի խաղում նա ևս լավագույնն էր ճանաչվել այս պորտալի կողմից։