«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից։
Արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ատլետիկոն» և «Ինտերը», ում պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 28-ամյա Դիբալայի և «Յուվենտուսի» միջև բանակցությունների որոշիչ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ։
Դիբալայով հետաքրքրված բոլոր ակումբները նրան պաշտոնական առաջարկ չեն արել։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան Ա Սերիայի 20 խաղում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
























































