«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին թիմի ֆուտբոլիստ Պեդրիին համեմատել է Անդրես Ինյեստայի հետ։
«Ինձ համար դա բնական է․ համեմատել նրան Ինյեստայի հետ։ Նա ինձ հիշեցնում է նրա մասին։ Եվ ես քննադատության պատճառով այլ կերպ չեմ մտածի։
Ինյեստան իսպանական ֆուտբոլի պատմության իմ տեսած մեծագույն տաղանդն է։
Նման համեմատությունը կմոտիվացնի Պեդրիին։ Ես դրանից չեմ վախենում, և նա՝ նույնպես, նա շատ նորմալ տղա է»,-Չավիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
























































