«Այսօրվա մարզմանը հատուկ հյուրեր ունեինք»,- գրում է «Ալաշկերտի» մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Արագածոտնի մարզից թիմին էին այցելել «ԵՄ-ն երիտասարդների համար շրջանավարտների ցանց» նախաձեռնության ֆուտբոլասեր մասնակիցները։
«Հետաքրքիր զրույց «Ալաշկերտի» ավագ Արտակ Գրիգորյանի հետ, հիշարժան թիմային լուսանկար, մարզման դիտում և նվեր երեխաներին՝ «Ալաշկերտի» ֆուտբոլիստների ստորագրություններով գնդակ։
Սպասում ենք բոլորիդ «Ալաշկերտի» խաղերին»,- ասված է հաղորդագրության մեջ։