Փետրվարի 4-ը Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է։ ԲԿՄԱ-ն ու «Նոան» միացել են «Ժպիտների քաղաք» հիմնադրամի կազմակերպած ֆլեշմոբին։
Թիմերի ֆուտբոլիստներն ընկերական խաղի ժամանակ դաշտ են դուրս եկել հատուկ շապիկներով` «Քաղցկեղը դատավճիռ չէ» գրությամբ:
Ֆլեշմոբին միացել են նաև խաղը սպասարկող մրցավարները:

Երեկ ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստներն ու աշխատակազմը սոցիալական ցանցերում իրենց աջակցությունն են հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր պայքարում են քաղցկեղի դեմ։
«Մենք աջակցում ենք բոլորին, ովքեր անկոտրում պայքար են տանում քաղցկեղի դեմ»,- ասվում է ԲԿՄԱ-ի տարածած հաղորդագրության մեջ: