Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Վալենսիան» 1-0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին» և դուրս եկավ եզրափակիչ։
«Չղջիկների» կազմում միակ և հաղթական գոլը 43-րդ րոպեին խփեց Գոնսալո Գեդեշը։ Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1-1։
Եզրափակչում «Վալենսիայի» մրցակիցն է լինելու «Բետիս» — «Ռայո Վալեկանո» զույգի հաղթողը։
























































