Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Ֆիորենտինային»։
Ավելացված ժամանակի առաջին րոպեին «մանուշակների» կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Լորենցո Վենուտին։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 20-ին Թուրինում։
























































